ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Երևան-Սևան ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Հիշեցնենք, որ երեկ Երևան-Սևան ճանապարհին՝ կամուրջի հատվածում պայթյուն է եղել, ինչի հետևանքով տուժածներ ու զոհեր չկային, սակայն վնասվել էր 2 ավտոմեքենա, որոնցից մեկը՝ «Ռենջ Ռովեր» մակնիշի, պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր «Շշերի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանին:
Պայթյունից հետո կամուրջի նշված հատվածում փլուզում էր առաջացել: Արդյունքում՝ տևական ժամանակահատված ճանապարհը միակողմանի փակ էր, առաջացել էին մեքենաների կուտակումներ:
Կատարվածի առթիվ հարուցվել է քրգործ սպանության փորձի և ապօրինի զենք ձեռք բերելու հատկանիշներով: