Սեպտեմբերի 9-ին Հ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ COVID-19-ի տարածումը կանխարգելուն միտված հանրային տրանսպորտի մշտադիտարկումը շարունակվել է Երևանի՝ տարածքով ամենամեծ վարչական շրջանում՝ Էրեբունիում։
«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ գործակցությամբ դիտարկել են կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։
- Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան
- Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն Արմավիրում ծանոթացել է խաղողի մթերման գործընթացին
ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները 4 խախտում են հայտնաբերել։ Դրանց համար վարչական արձանագրություններ են կազմվել։
Առաջիկա օրերին ևս Տեսչական մարմնի վերահսկողությունը կլինի շարունակական»,- ասված է հաղորդագրության մեջ։