Հասարակություն
22:15 27/05/2020

Aircompany Armenia-ն կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ

Հունիսի 2-ին Aircompany Armenia ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ավիաընկերությունից։

«Երևան-Միներալնիյե Վոդի չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։
Հարկ ենք համարում նշել, որ ՌԴ-ում գործում է տեղաշարժման ներքին սահմանափակում և այս չվերթը հնարավոր է միայն այն քաղաքացիների համար, ովքեր բնակվում են Ստավրոպոլի երկրամասում, Կարաչա-Չերքեզի Հանրապետությունում, Կաբարդինո-Բալկանյան Հանրապետությունում, Հյուսիսային Օսեթիայի Հանրապետությունում, Ինգուշեթիայի Հանրապետությունում, Չեչենական Հանրապետությունում, Դաղստանի Հանրապետությունում, Կալմանիայի Հանրապետությունում և Կրասնոդարի երկրամասում:
Ավիատոմսեր կարող եք ձեռք բերել ավիաընկերության գրասենյակից՝ 📍 Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն:

🔹️Հայաստանում Ռուսաստանի Դաշտության դեսպանատան https://www.gosuslugi.ru/ կայքի միջոցով հերթագրված ուղևորները դեսպանատան կողմից ստացած կոդով կարող են մոտենալ տոմսեր ձեռք բերելու:

🔹️Միներալնիյե Վոդի-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև այն ՌԴ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՀՀ քաղաքացի և գտնվում են ՀՀ-ում։
Միներալնիյե Վոդի-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարող եք ձեռք բերել մեր պաշտոնական կայքից👉 https://www.armeniafly.com/hy կամ ավիաընկերության գրասենյակից՝ 📍 Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն»,- ասված է հայտարարության մեջ:

Հարգելի ուղևորնե՜ր,Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան…

Geplaatst door Aircompany Armenia op Dinsdag 26 mei 2020

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ