Startup Butterfly Network-ը ներկայացրել է Butterfly IQ գործիքը, որն օգնում է iPhone-ի օգնությամբ ախտորոշել կորոնավիրուսը, այն փոքրիկ փայտի տեսք ունի: Այս մասին հայտնում է engadget.com-ը։
Փորձագետները նշում են, որ հայտնաբերման հիմնական առավելությունն այն է, որ Butterfly IQ- ն կարող է օգտագործվել հիվանդի կողմից: Ընկերությունը հավելել է, որ նման ուլտրաձայնային ախտորոշման համար հիվանդին պետք չեն հատուկ գիտելիքներ: Առաջին հետազոտությունը կարող է նախնական լինել, եթե բժիշկը նկատել է հիվանդության նշաններ, նա կարող է վերահսկել ուլտրաձայնային ազդանշանի միջոցով։
Butterfly Network-ի արտադրանքի գծով փոխնախագահ Մեթ դե Յոնգը հայտարարել է, որ բժշկական պատկերապատման այս հատուկ մոտեցման մեջ նոր բան չկա: Butterfly Network-ը փոխանցում է իր ուլտրաձայնային համակարգերը չիպի վրա՝ 2000 դոլար արժողությամբ ախտորոշիչ ձողիկներով, որոնք էլ միանում են iOS սարքերին:
Butterfly-ի առավելությունը հեռավար բժշկության մոտեցումից այն է, որ սարքն օգտագործելու համար ձեզ անհրաժեշտ չէ ուլտրաձայնային համակարգերի մասին որևէ բան իմանալ: Եթե Դուք ունեք Butterfly IQ, ապա այն կարող եք միացնել սմարթֆոնին և էկրանային ցուցիչներով ստանալ մասնագիտական խորհրդատվություն, որպեսզի ճիշտ գործածեք սարքը:
Ավելացնենք նաև, որ Միացյալ Նահանգների և Արքայական քոլեջի հետազոտողները արհեստական ինտելեկտի ծրագիր են մշակել, որը կարող է կանխատեսել, արդյոք ինչ–որ մեկն ունի COVID-19: Մոդելը տվյալներն օգտագործում է COVID Symptom Study հավելվածից՝ նոր կորոնավիրուսով վարակի կանխատեսման համար:
Հետազոտողներն ասում են, որ դա կարող է օգնել այն շրջանների մարդկանց, որտեղ թեստավորման հասանելիությունը սահմանափակ է: Մոտ ժամանակներս Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ–ում այդ առնչությամբ սկսվելու են երկու կլինիկական փորձարկումներ:
Արմինե Գասպարյան