Երևանցիների 81,1%-ը հեղափոխությունից հետո ոստիկանության աշխատանքում տեղի ունեցած փոփոխությունները դրական է գնահատել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ամփոփելով «Երևանցիները՝ Երևանի մասին» խորագրով հարցման արդյունքները:
«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Ոստիկանության աշխատանքի փոփոխությունները հեղափոխությունից հետո: Նրանց 28,9%-ը նշել է` լիովին դրական, 52,2%-ը` ավելի շուտ դրական, 4,8%-ի կարծիքով` ոչինչ չի փոխվել, 3,5%-ն էլ ընդհանրապես բացասական գնահատական է տվել: Ընդհանուր առմամբ երևանցիների 81,1%-ը դրական է գնահատել ոստիկանության աշխատանքի փոփոխությունները»,- ասաց Նավասարդյանը:
Հարցումն իրականացվել է դեկտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 602 քաղաքացի:
