Հասարակություն

Երևանի արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Դեկտեմբերի 3-ին, ժամը 03:55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 61 հասցեի մոտակայքում գտնվող կաթսայատանը, Հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին Բերդի փողոցում գտնվող պոլիէթիլենային տոպրակների երկրորդական հումքի մշակման արտադրամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։49-ին, մարվել՝ 05։38-ին։ Այրվել են արտադրամասի բակում գտնվող մեկ հարկանի շինության տանիքը (20 քմ), 2 հաստոց և շինարարական աղբ (15 խմ)։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ