TASS-ի փոխանցմամբ ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ թույլ չտալու քայլեր, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ։
«Դա հենց այն է, ինչով ես միանգամայն ակտիվորեն զբաղվում եմ․․․։ Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ առաջին հերթին համոզվելու համար, որ ոչ մեկը չի ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսման, ինչպես նաև փորձել եմ առաջ մղել և աջակցել տևական քաղաքական կարգավորմանը»,- պատասխաել է պետքարտուղարը՝ հավելելով, որ բանակցություններ է վարում նաև երկու երկրների ԱԳ նախարարների հետ։