fbpx
Երևան

Երևանի համար նախատեսված 2 ավտոբուս մաքսատանն են, 2-ն էլ` Բուրգասի նավահանգստում

«Բուս վոյաժ» ընկերության կողմից բերված երկու ավտոբուսը, որոնք նախատեսված են Երևանի երթուղիների համար, դեռ մաքսազերծման փուլում են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ընկերության տնօրեն Տիգրան Հարությունյանը՝ նշելով, որ ևս երկու ավտոբուս այս պահին գտնվում են Բուլղարիայի Բուրգաս քաղաքի նավահանգստում:

«Ավտոբուսները հիմա դեռ պետական գրանցում են ստանում: Այս պահին մաքսազերծվում են: Դրանք երկուսն են, երկուսն էլ դեռ Բուրգասի նավահանգստում են կանգնած: Մեր կողմից նախկինում բերված մեկ ավտոբուս էլ Երևանում սպասարկում է 45 համարի երթուղին: Երբ ավտոբուսները պետական գրանցում կստանան, կդիմենք քաղաքապետարան, որպեսզի տեսնենք, թե որ երթուղում կարող ենք դրանք շահագործել»,- ասաց Հարությունյանը:

Ըստ աղբյուրի՝ ընկերության տնօրենը նշեց, որ դրանք պետական գրանցում կստանան մոտ օրերս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ