Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից Ստեփանակերտ ուղևորված ավտոբուսների հերթական շարասյունն Արցախ է հասցրել 466 տեղահանված արցախցու։
Այս մասին տեղեկանում են ՌԴ ՊՆ-ից։
Նշվում է, որ խաղաղապհների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն։
Ըստ աղբյուրի՝ նոյեմբերի 14-ից մինչ այսօր Արցախ է վերադարձել շուրջ 44000 տեղահանված։