fbpx
Իրավական

Երևանում այսօր բերման է ենթարկվել 142 քաղաքացի. ոստիկանություն

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը Երևանում ավելի քան 140 քաղաքացու է բերման ենթարկել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Ժամը 10-ի դրությամբ Երևանում ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 142 մասնակից»,-նշել են ՆԳՆ-ից։

Հավելենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաներ, փակվել են բազմաթիվ փողոցներ, տեղի են ունեցել անկարգություններ, ուժայինների հետ քաշքշուկ, այնուհետ բերման են ենթարկել քաղաքացիներ։

Հանրապետության հրապարակում ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ