fbpx
Մշակույթ

Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի հուշարձանը

Շառլ Ազնավուրի հուշարձանի պատրաստման աշխատանքներն իրականացվել են, քանդակագործի հետ կնքվել է պայմանագիր: Հուշարձանի պատրաստման աշխատանքներն ամբողջապես կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի հատկացումների հաշվին: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:

«Հուշարձանի բացումը նախատեսվում է 2025 թվականի մայիսի 22-ին՝ որպես մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ արարողություն»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ 2025 թվականին համայնքը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի նոր, մոդեռն քանդակներ ունենալու համար: Դրանց համար պետք է պարարտ հող նախապատրաստել՝ նաև բյուջեում ֆինանսական տողեր ներառելով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ