Մայիսի 2-ին, ժամը 20:30-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:
Նշվում է, որ փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Ռուզաննա Ա.-ի (ծնված 1975 թ.) ինքնասպանության փորձը։ Նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին: