Աշխարհ

Բոլիվիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. 6 մարդ զոհվել է

Բոլիվիական ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 6 մարդ է մահացել:
Նշվում է, որ ինքնաթիռը Տրինիդադից ուղևորվում էր դեպի Սանտա Կրուս, կործանվել է Բենի կոչվող հատվածում: Թռիչքից ընդամենը 15 րոպե հետո օդաչուն նկատել և տեղեկացրել է տեխնիկական խնդիրների մասին և հավելել, որ կփորձի հետ վերադառնալ: Ինքնաթիռում 6 մարդ է եղել` երկու ռազմական օդաչու և 4 Իսպանիայի քաղաքացի, որոնց տանում էին միջազգային օդանավակայան, որպեսզի հայրենիք վերադառնան:

Այս մասին տեղեկանում ենք Pagina Siete պարբերականից։

Ռոզա Կարապետյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ