Երևանը 100 մլն դրամ է հատկացրել Ստեփանակերտին․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երևանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում։

Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից ևս 100 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանակերտին։

Այդ նպատակով, 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձևավորման և այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց և կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը»։

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/704977450145893?__cft__%5B0%5D=AZVDwDKROWCD-LWWRWmxoqyjdyA1V4vDOGYX8cwCJU4dcExLCfc7R3l4OlWCZ_IM0zHy3dYt98I0u2jBi0TD5G_p5ifAl5aSe_m-zRl3hcFO8928sJTj4ZIA0WEzOgdQiGVyhqs0mYf0Q_pMZLT5vvc8&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ