fbpx
Հասարակություն

Երևանը հայտնվել է ԱՊՀ ռոմանտիկ քաղաքների վարկանշային ցուցակում

Սիրահարների օրվան ընդառաջ ռուսական ТурСтат կայքը հարցում է անցկացրել`պարզելու, թե որոնք են ԱՊՀ տարածքի ամենառոմանտիկ քաղաքները:

Ըստ վարկանշային ցուցակի` Երևանը ռոմանտիկ քաղաքների շարքում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Նշենք նաև, որ հարցվածների շրջանում մեծ սեր է վայելում Թբիլիսին: Հարցվածների 33 տոկոսը քաղաքը համարում է ռոմանտիկ զբոսաշրջության համար շատ հարմար վայր:

Ցուցակում երկրորդ հորիզոնականում Ղազախստանի մայրաքաղաք Աստանան է, իսկ երրորդ տեղում՝ Բաքուն:

Ռոմանտիկ քաղաքների շարքում տեղ են գտել նաև Մինսկը, Քիշնևը, Ալմաթին և Բիշքեկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ