Այսօր՝ ավագանու նիստի ընթացքում, ընտրվեցին 3 նոր փոխքաղաքապետերը։ 3 թեկնածուներն էին՝ Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանն ու Ստեփան Մաչյանը։
Առաջինն ընտրվեց Գևորգ Սիմոնյանը՝ 51 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Նա համակարգելու է առողջապահության և սպորտի ոլորտը։
Երկրորդ թեկնածու Սուրեն Գրիգորյանն ընտրվեց 50 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Նա էլ համակարգելու է իրավական, առևտրի, գովազդի ոլորտները։
Եվ, վերջապես, երրորդ թեկնածու Ստեփան Մաչյանը ընտրվեց 52 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Նա կհամակարգի քաղաքաշինական ոլորտը։