Կատալոնական «Բարսելոնան» այսօր հովանավորչության մասին պայմանագիր կկնքի Spotify սթրիմինգային ծառայության հետ։
Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Նշվում է, որ պայմանագիրը կնքվելու է 3 տարով, ըստ որի՝ ընկերության տարբերանշանը լինելու է ակումբի ֆուտբոլիստների մարզաշապիկներին։
Ըստ աղբյուրի՝ այդ տարիների ընթացքում ընկերությունը «Բարսային» կվճարի 280 միլիոն եվրո։
Նշվում է նաև, որ Spotify-ն որոշակի իրավունքների է ստանալու այս ընթացքում՝ «Կամպ Նոու» անվանման հանդեպ։