fbpx
Հասարակություն

Գեղարքունիքում 28 օրական երեխային մայրը օրորոցում հայտնաբերել է մահացած

2 օր առաջ՝ նոյեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. գրանցվել է 28 օրական նորածնի մահ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 05:50-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում բ/կ է տեղափոխվել երեխա։

Ջանոյանը նաև հայտնել է, որ մահվան մասին հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Երեխան 28 օրական էր, Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, նրան մահացած վիճակում օրորոցում հայտնաբերել էր մայրը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ