«Ինտերի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը միացել է իտալական թիմին։
Ֆուտբոլիստը հանդիպել է թիմակիցների և ակումբի մարզչական շտաբի հետ։
Հայտնի է, որ Քրիստիանը ֆիզիկական և հոգեբանական գերազանց վիճակում է գտնվում։ Նա դանիացի բժիշկների հսկողության տակ պետք է վերականգնողական կուրս անցնի։