fbpx
Կառավարություն

Էրիկ Գրիգորյանը կմեկնի Հնդկաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կգործուղվի Հնդկաստան։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին 2019 թվականի սեպտեմբերի 8-11-ը գործուղել Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի)` ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի Կողմերի բարձրաստիճան հատվածի 14-րդ հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Էրիկ Գրիգորյանի՝ Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի քարտուղարության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ