ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այսօր ծանր օր էր մեր բժշկական մայր բուհում, Covid 19 ի հետևանքով երիտասարդ ուսանողուհու և վաստակաշատ դասախոսի կյանք ընդհատվեց…»:
Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճում են: Երեկ՝ մարտի 19-ին, կատարվել է 5959 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Ունենք 459 առողջացած և 12 մահվան դեպք: