fbpx
Աշխարհ

Քուրդ երիտասարդների տեղը ոչ թե լեռներն են, այլ Խորհրդարանը․ Դավութօղլու

Թուրքիայի նախկին ԱԳ նախարար ու նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է քրդաբնակ Հաքքարի համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում անդրադարձել է քրդերի խնդիրներին։

Այս մասին տեղեկանում ենք թուրքական մամուլից։

Դավութօղլուն հանդիպման ժամանակ նշել է, որ Թուրքիայի ցանկացած քաղաքացի պետք է հավասար իրավունքներ ունենա ու ապրի հավասար պայմաններում։

Նա նշել է, որ քրդերը ոչ թե հարց են, այլ հարցի տուժված կողմ։

Թուրքիայի նախկին պաշտոնյան անդրադառնալով քուրդ երիտասարդներին, ասել է, որ նրանց տեղը ոչ թե լեռներն են, այլ Խորհրդարանը։

Նշենք, որ Դավութօղլուն այժմ «Ապագա» կուսակցության առաջնորդն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ