ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը մինչև ապրիլի 7-ը երկարաձգել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումը դեպի Ռուսաստանի հարավային և կենտրոնական օդանավակայաններ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ սահմանափակվում են թռիչքները դեպի Բելգորոդի, Անապայի, Բրյանսկի, Գելենջիկի, Վորոնեժի, Կրասնոդարի, Կուրսկի, Դոնի Ռոստովի, Լիպեցկի, Էլիստայի և Սիմֆերոպոլի օդանավակայաններ։