Սպորտ

ՊՍԺ-ն նպատակ ունի երկարաձգել պայմանագիրը Մեսսիի հետ

ՊՍԺ-ն նպատակ ունի երկարաձգել պայմանագիրն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Այս մասին հայտնում է Marca-ն:

Պայմանագիրը կավարտվի 2023 թվականի ամռանը։

ՊՍԺ-ի ղեկավարությունն արդեն հայտնել է ֆուտբոլիստի ներկայացուցիչներին, որ ցանկանում է համագործակցությունը երկարաձգել։

Ըստ աղբյուրի՝ Մեսսին ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի ԱԱ-2022-ի ավարտից հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ