Երկաթե ճաղը մտել է քաղաքացու թևը․ փրկարարները շտապել են օգնության

Մայիսի 9-ին, ժամը 14:31-ին 911 ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատան սկզբնամասում ցանկապատի երկաթե ճաղը մտել է քաղաքացու թևը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Ս.Թ.-ին (ծնված 1943 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն. վերջինս հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ