fbpx
Առողջապահություն

Երկիր մուտք գործող բոլոր ուղևորները ստանում են անհատական պաշտպանության միջոցներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից Facebook-ի գրառման միջոցով հայտնում են, որ սահմանային անցման բոլոր կետերում երկիր մուտք գործող բոլոր ուղևորները ստանում են անհատական պաշտպանության միջոցներ։

«Պարետի որոշման համաձայն` ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում երկիր մուտք գործող բոլոր ուղևորները ստանում են անհատական պաշտպանության միջոցներ` նոր դիմակներ և ձեռնոցներ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից։

Տեսչական մարմնի մասնագիտական թիմերը դիմավորում են երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձի` ջերմաչափելով և կասկածելի ախտանշանների արտաքին զննում իրականացնելով։

Ներկայում ՀՀ ժամանող ամեն ոք ստանում է ինքնամեկուսացման ծանուցագիր ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական կետերում, ստորագրում է այն ու պարտավոր է պահպանել դրանով սահմանված կանոնները», – ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/hlib.am/posts/736943390379701

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ