fbpx
Գիտություն

22:00 21/8/2019

Երկնքում պայթած երկնաքարը լուսավորել է կղզին. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

NASA-ի տվյալներով, երկրի վրա տարեկան 100 տոննա փոշի և ավազահատիկի չափ ունեցող մասնիկներ են ընկնում: Եվ տարեկան մոտ մեկ անգամ Երկրի մթնոլորտում ավտոմեքենայի չափի երկնաքար է հայտնվում, որը «հսկա հրե գունդ» է ստեղծում, բայց այրվում է նախքան մոլորակի մակերեսին հարվածելը, հաղորդում է CNET-ը:

Օգոստոսի 16-ին, Գրինվիչի ժամանակով 20:39-ին, Սարդինիայի բնակիչները ականատես են դարձել, թե ինչպես է կուրացուցիչ պայծառության հսկայական գունդը լուսավորում ամբողջ կղզին: Տիեզերական իրադարձության ականատես դարձած վարորդը մթնոլորտում այրվող երկնաքարի թռիչքը ֆիքսել է DVR տեսախցիկով:

Հատկանշական է, որ լուսարձակումն այնքան հզոր է եղել, որ այն գրանցվել է Ֆրանսիայում, Իտալիայում և նույնիսկ աֆրիկյան Թունիսում: Ընդհանուր առմամբ, 93 հաղորդում է ստացվել ականատեսների կողմից և նրանցից շատերը վստահ են եղել, որ ՉԹՕ են տեսնում:

Վերեվ