Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Իրանի անվտանգության և ոստիկանության պատվիրակությունը

Երևանում է Իրանի անվտանգության և ոստիկանության պատվիրակությունը, որին ընդունել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը:

Նա կարևորել է երկու պետությունների միջև ամուր բարեկամական հարաբերությունները: Դրա շնորհիվ է նաև, որ սերտ համագործակցություն կա Հայաստանի և Իրանի իրավապահների միջև:

ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին ամփոփել է Հայաստան կատարած երկօրյա աշխատանքային այցը:

ՀՀ ոստիկանության շտաբի, ճանապարհային ոստիկանության, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար կազմերի հետ արդյունավետ հանդիպումների ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր և ուրվագծվել համագործակցության նոր ուղղություններ:

Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ու ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին ստորագրել են Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անվտանգության համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստի արձանագրությունը:

Ամենաթարմ