Հայաստան
13:40 07/05/2020

Երկրաշարժից տուժած քաղաքացիների համար հավելյալ երեք մլրդ դրամ գումար է հատկացվել

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցու­թյամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրով կառավարությունը կհատկացնի շուրջ 3 մլրդ դրամ, որից՝

1 մլրդ 868 մլն դրամն կուղղվի Լոռու մարզի 162 ընտանիքի, որից՝ 153-ին բնակելի տան շինարարության համար, իսկ 9-ին՝ որպես բնակարանների գնման վկայագիր:
988 մլն դրամն կուղղվի Շիրակի մարզի 59 ընտանիքների, 55-ը՝ տուն կառուցելու համար և 4-ին՝ որպես ԲԳՎ,
143 մլն դրամն կուղղվի Արագածոտնի մարզի 8 ընտանիքների համար բնակելի տուն կառուցելու համար։

2019 թվականի պետական բյուջեով հատկացված 560 մլն դրամի հաշվին այդ մեխանիզմով 61 ընտանիքի բնակարանային խնդիրները լուծվեցին կամ լուծման ընթացքում են։

Ամբողջական նյութը կարող եք կարդալ այստեղ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ