Արգենտինայի Սան Խուան շրջանից 40 կիլոմետր դեպի հարավ ուղղությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ հենց այստեղ է գտնվել ցնցման էպիկենտրոնը։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8 մագնիտուդ։ Դրանից հետո գրանցվել է 5 հետցնցում, որոնց ուժգնությունը տատանվել է 3,5-ից 5 մագնիտուդի շրջանակներում։
Ըստ աղբյուրի՝ զոհերի ու վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։