Երկրաշարժ Հունաստանում․ ուժգնությունը կազմել է 5,2 մագնիտուդ

Հրապարակող՝

Երկրաշարժ Աշոցքի մոտակայքում

Միջին ուժգնության երկրաշարժ է արձանագրվել Հունաստանի Պելոպոնես թերակղզուց հարավ։

Այս մասին տեղեկանում ենք Աթենքի համալսարանի սելսմոլոգիական լաբորատորիայի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,2 մագնիտուդ։

Ըստ աղբյուրի՝ ցնցման էպիկենտրոնը գտնվել է Կիտիրա կղզուց 30 կիլոմետր հարավ-արևելք, օջախը՝ 30 կիլոմետր խորությամբ։

Նշվում է նաև, որ ցնցումը զգացվել է մայրաքաղաք Աթենքում։

Տուժածների, զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Ամենաթարմ