fbpx
Սպորտ

Երկրպագուներ, ես հայցում եմ ձեր ներողամտությունը. Սանչես

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը ներողություն է խնդրել թիմի երկրպագուներից` Անգլիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում « Քարդիֆի » հետ կայացած խաղից հետո, որում «կարմիր սատանաները» պարտվեցին (0: 2):
30-ամյա չիլիացի հարձակվողը այս մասին գրել է իր Instagram- ի էջում.

«Մանչեսթեր Յունայթեդը» 2018/19 մրցաշրջանը ավարտեց 66 միավորով՝ Պրեմիեր Լիգայում գրավելով 6-րդ հորիզոնականը : Սա շատ դժվար ժամանակաշրջան էր: Երկրպագուներ, ես հայցում եմ ձեր ներողամտությունը քանի որ դուք միշտ աջակցում եք մեզ, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում: Անձամբ ես, անկանխատեսելի վնասվածքների պատճառով չեմ խաղացել մրցաշրջանի լավագույն խաղերը: Մամուլը և լրագրողները այդ մասին ոչ ճիշտ տեղեկատվություններ տարածեցին: Ես միշտ պրոֆեսիոնալ եմ եղել բոլոր առումներով:

Ես ներողություն եմ խնդրում երկրպագուներից նրա համար, որ չկարողացա օգնել թիմին հասնել իր առջև դրված նպատակներին: Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք. մի օր ակումբը կրկին կլինի այնպիսի մեծագույն, ինչպիսին Ալեքս Ֆերգյուսոնի հետ էր»,- գրել է չիլիացին։

https://www.instagram.com/p/BxXzN2Mj9eC/?utm_source=ig_embed

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ