Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ ուկրաինական բանակը գերեվարել է երկու ռուս զինվորականների։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։
«Ռուսական առաջին գերիները, նրանք գերեվարվել են մեր գոտում: Նրանք լիովին ապահով են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդականը և հրապարակել ձերբակալված զինվորականների լուսանկարը: