Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը

Ամենադիտվածներ

Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ այսօր՝ փետրվարի 24-ին, Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:

«Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում:

Նրանք մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ