Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականում իր հայտնվելը:
«Ես անհատական մրցանակներ ստանալուց ավելի շատ կնախընտրեի «Ռեալի» հետ տիտղոսներ նվաճելը: Եթե ես ցանկանայի անհատական մրցանակներ ստանալ, ինձ կնվիրեի թենիսին: Երբ հաղթում է թիմը, մենք բոլորս ենք հաղթում:
«Ռեալը» լավագույն մրցաշրջանը չանցկացրեց, բայց խորհրդանշական հավաքականում իմ հայտնվելը լավ նշան է «Արքայական ակումբի» համար», – Ռամոսի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք, որ նրանից բացի FIFPro-ի վարկածով տարվա թիմում «Ռեալից» ներկայացված էին նաև Մարսելոն, Լուկա Մոդրիչը և Էդեն Ազարը, որը նախորդ մրցաշրջանում դեռ «Չելսիի» խաղացող էր: