Այն ծանր ռազմական տեխնիկան, որը հանձնվել է Ադրբեջանին, դրանք 90-ականներին Ադրբեջանից գրավված տեխնիկան է: ՀՀ-ն դրա հետ որևէ կապ չունի:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը:
«Թող համարներով նայեն, տեսնեն»,- վստահեցրեց Բաբայանը:
Իսկ ինչ էր նախատեսվել անել այդ տեխնիկան, եթե իրականություն դառնար Բաբայանի և Ադրբեջանի բանակցությունները:
Բաբայանն ասաց, որ Ադրբեջանին ներկայացրած իր փաստաթղթով նախատեսվում էր այդ ռազմական տեխնիկան տարվեր Հայաստանի Հանրապետություն:
«Այ էդ կետի վրա «պրիտենզիա» ուներ Ադրբեջանը: Խնդիր էր դրել, որ տեղում ուտիլիզացիա անենք (խոտանել-խմբ.): Ես ասել եմ՝ ոչ, պետք է գնա Հայաստան:
Ադրբեջանը 23 կետից 3-ի հետ համաձայն չի եղել, եթե չեք հավատում, մարդիկ կգան, ցուցմունք կտան, փաստաթղթերը կտան ձեզ, որ հավատաք: Ասում եմ այն, ինչը փաստ է»,- ասաց Բաբայանը: