fbpx
Կառավարություն

Ես եմ երաշխավորել Վանեցյանի համար և չեմ փոշմանել․ Ֆելիքս Ցոլակյան

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյան պաշտոնանկաության մասին հնչեցրած հարցին:

«Ես եմ երաշխավորել Վանեցյանի համար և չեմ փոշմանել, յուրաքանչյուր պաշտոնյա ինքն է որոշում իր քաղաքական ապագան։ ԱԱԾ-ն և բանակն այն ոլորտներն են, որոնց մասին պետք է քիչ խոսել, որովհետև դրանք այն ոլորտներն են, որոնց հետ կապված ցանկացած անզգույշ արտահայտություն մեծ վնաս է հասցնելու մեր պետությանը»,- նշեց նախարարը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Արթուր Վանեցյանի հայտարարությունը՝ Ցոլակյանը նշեց, որ ինքը չի ցանկանում որևէ մեկի հայտարարությանը գնահատական տալ և խնդրեց, որ այդ հարցով իրեն այլևս չանհանգստացնեն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ