Հակիմ Զիեշը տվել է այն ակումբների անունները, որտեղ կցանկանար շարունակել կարիերան.
«Ես երկու սիրելի ակումբ ունեմ՝ «Արսենալը» և «Բարսելոնան»: Երազանքս է խաղալ այդ թիմերից մեկում»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal-ը:
Նշենք, որ Զիեշի հրաժարագինը կազմում է 29 մլն եվրո: Նա «Այաքսի» կամզը համալրել է 2016 թվականին:
