Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալի համար պայքարում էին Արգենտինան ու Չիլին, որում ուժեղ գտնվեցին արգենտինացիները։
Առաջին խաղակեսում գրանցվեց հանդիպման ամենաուշագրավ դրվագներից մեկը․ կարմիր քարտ ստացան Լիոնել Մեսսին ու Գարի Մեդելը։
Չիլիացին մեկնաբանել է մրցավարի այդ որոշումը․
«Ես համաձայն եմ Մեսսիի հետ։ Անկեղծ ասած, չեմ կարծում, որ մենք կարող էինք նույնիսկ դեղին քարտ ստանալ այդ դրվագի համար։ Մրցավարը կարող էր ավելի լավ կողմնորոշվել այդ պահին», – ասել է Մեդելի, ում խոսքը մեջբերում է goal.com-ը։
