Լոնդոնի «Չելսիից» Իտալիայի չեմպիոն «Ինտեր» վերադարձած բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է անցած ամռանը միլանյան ակումբից հեռանալու մասին՝ այն որակելով սխալ։
«Ես հեռացա, և դա սխալ էր։ Իմ կարիերայում ամենամեծ փորձությունը կլինի այս մրցաշրջանում։ Մեծ մարտահրավեր է, և ես պատրաստ եմ դրան։ Անցած մրցաշրջանում Անգլիայում խաղալիս գիտակցեցի, թե ինչքան կարեւոր է ինձ համար «Ինտերը»։
Հիմա երջանիկ եմ դարձյալ հագնել այս խաղաշապիկը։ Միլանը հրաշալի քաղաք է։ Այստեղ բնակարան ունեմ։ Երբ խաղում էի Լոնդոնում, մայրս հաճախ էր վերադառնում Միլան։ Ես նույնպես շատ էի ցանկանում վերադառնալ»,- Լուկակուի խոսքը մեջբերում է Football Italia-ն։