«Բարսելոնայի» ղեկը օրերս ստանձնած Կիկե Սետյենը ժամանակին Սերխիո Բուսկետսից խնդրել էր վերջինիս մարզաշապիկը։ Մարզիչը պատմել է, թե ինչու է գնացել այդ քայլին։
«Ես տանը ունեմ մարզաշապիկների հավաքածու: Դրանք պատկանում են հատուկ խաղացողների` նրանց, ովքեր ինձ ուրախացնում են: Նրանք ոչ միայն հիանալի խաղացողներ են, այլև նրանք, ում հետ աշխատել եմ, ազնիվ և աշխատասեր մարդիկ:
Բուսկետսը նրանցից մեկն է: Ես միշտ հիանում էի նրանով: Նա դաշտում ունի հիմնական դիրք, հատկապես հաշվի առնելով «Բարսելոնայի» խաղաոճը: Նա խաղի յուրահատուկ պատկերացում ունի: Ուստի ես խնդրեցի մարզաշապիկը», – Սետյենի խոսքերը մեջբերում է Marca-ն:
