Ես հիմար չեմ. Սաութգեյթ

Ամենադիտվածներ

Գարեթ Սաութգեյթը հասկանում է, որ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ապագան կախված է 2022 թվականի աշխարհի առաջնության արդյունքներից։

«Ես հիմար չեմ։ Ես լավ գիտեմ, որ իմ աշխատանքը գնահատելու են են աշխարհի առաջնությունում ցուցադրած արդյունքներով։

Պայմանագրերը ֆուտբոլում ոչինչ չեն նշանակում, քանի որ մարզիչը կարող է 3, 4 կամ 5 տարվա պայմանագիր ունենալ, բայց դու գիտես, որ քեզ կհեռացնեն, եթե արդյունքները բավարար չլինեն: Ինչու՞ պետք է ինձ այլ կերպ վերաբերվեն: Ես այնքան հանդուգն չեմ, որ կարծեմ, որ պայմանագիրս ինձ ինչ-որ կերպ կպաշտպանի։

Ես իսկապես գնահատում եմ Անգլիայի Ֆուտբալային ասոցիացիայի աջակցությունը: Բայց, իհարկե, մենք հասկանում ենք, թե ինչպես են արդյունքները փոխում տրամադրությունը։ Ես իրատեսորեն եմ նայում դրան։ Ինձ կդատեն այն արդյունքով, որին մենք կհասնենք Կատարում, և ես շատ ուրախ եմ, որ այդպես է։

Պատմությունը պատմություն է։ Ինձ դատելու են առաջիկա խաղով և շուտով կայանալիք մրցաշարով»,- ասել է Անգլիայի հավաքականի մարզիչը Sky Sports-ի հետ զրույցում։

Անգլիայի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում կհյուրընկալի Գերմանիային։ Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Ամենաթարմ