Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դժգոհ է խոշոր մրցաշարերի կազմակերպիչների կողմից նախապատվությունների մշտական մեղադրանքներից:
US Open-ի երրորդ շրջանի խաղում նրա մրցակից Դենիել Էվանսը վրդովվել է Ֆեդերերի հանգստյան օրերի քանակից.
«Առաջին անգամը չէ, որ բարձր վարկանիշ ունեցող խաղացողը, այսպես ասած, ազդեցություն ունի։ Եվ իհարկե, մրցաշարը ցանկանում է, որ Ռոջերն ավելի հեռուն գնա, այլ ոչ թե ես: Այնպես որ դա կարելի է հասկանալ»:
Բրիտանացու խոսքին հետևել է Ռոջերի օպերատիվ արձագանքը։
«Ես չեմ հիշում, որ ինչ-որ բան խնդրեմ։ Չգիտեմ՝ խնդրել է արդյոք իմ թիմը։ Երևի նախասիրությունների մասին հարցեր կային։ Բայց դա չի նշանակում, որ Ռոջերը խնդրեց, Ռոջերը ստացավ: Հիշեք սա, ես շատ հաճախ լսում եմ նման աղբ և արդեն հոգնել եմ լսել, որ ես եմ ամեն ինչ որոշում: Դա անում են մրցաշարն ու հեռուստաալիքները։ Մենք կարող ենք կարծիք հայտնել, դա այո։ Բայց ես, միևնույն է, կորտ դուրս կգամ, նույնիսկ եթե ինձ առավոտյան ժամը 4-ին ասեն», – Ֆեդերերի խոսքը մեջբերում է Tennis365-ը։
Ֆեդերերը Էվանսին հաղթեց 6:2, 6:2, 6:1 հաշվով: Տեղեկացնենք,որ չորրորդ շրջանում Ռոջերը կխաղա Դավիդ Գոֆենի հետ:
