Սպորտ

Ես պետք է կատարելագործվեմ որպես մարզիչ․ Սիմեոնե

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իր թիմի խնդիրների մասին.

«Մենք խաղացողների հիանալի ընտրություն ունենք: Մեր չորս ֆուտբոլիստներ խաղացել են Աշխարհի առաջնության եզրափակիչում, ինչը շատ բան է ասում։

Ես պետք է կատարելագործվեմ որպես մարզիչ։ Պետք է շատ աշխատել.․․ Պետք է ավելի լավը դառնամ, որպեսզի խաղացողներին տեղափոխեմ հաջորդ մակարդակ»,- մեջբերում է Սիմեոնեին Marca-ն:

Ներկա պահին «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ