ՊՍԺ-«Մարսել» խաղի ավարտին փարիզյան ակումբի աստղ Նեյմարը բռունցքով հարվածել էր հակառակորդ թիմի ֆուտբոլիստ Ալվարո Գոնսալեսի գլխին։
Հետագայում Նեյմարն ասել է, որ մրցակիցն իրեն ասել է «Կապիկ, շան տղա»։
Գոնսալեսն էլ սոցցանցի իր էջերից մեկում կոչ է արել բրազիլացուն սովորել պարտվել, իսկ սրան հակառակ Նեյմարն ասել է․
«Դու տղամարդ չես, եթե չես կարողանում ընդունել սխալդ:
Պարտությունը սպորտի մի մասն է: Բայց վիրավորանք ու ռասի՞զմ: Ոչ, ես դրան դեմ եմ:
Ես քեզ չեմ հարգում: Դու բնավորությունից զուրկ ես: Խոստովանի՛ր՝ ինչ ես ասել իրականում… Տղամարդ եղիր` ռասիստ»։