Ես շատ ավելին արժեմ, քան Մաքգրեգորը. Թայսոն Ֆյուրի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հրապարակող՝

040519HayrenaserUsanoghForum (1)

Ծանր քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին համաձայն MMA- ի կանոնների ՝ թույլտվություն է ստացել մենամարտ անցկացնելու:

«Կցանկանայի՞ մենամարտել MMA-ում: Դե իհարկե: Եթե զբաղված չլինեմ, մինչև Սուրբ Ծնունդը հաստատ մենամարտ կունենամ:

Ես 2012 կամ 2013 թվականներին առաջարկ եմ ստացել Դենի Ուայթի կողմից ՝ մենամարտելու Քեյն Վելասկեսի հետ: Ակնկալում եմ, որ կպայքարեմ MMA-ում, բայց ոչ UFC-ում: Նախ անհրաժեշտ է գտնել համապատասխան զոհին:

Մենամա՞րտ Քոնորի հետ: Խե՞նթ եք։ Ես շատ ավելին եմ, քան Մաքգրեգորը: Եթե ​​իմ փոխարեն  հինգ Քոնոր և տասը Ֆլոյդ Մեյվաթերս դնեք, նոր ճիշտ կստացվի»,- ասել է Ֆյուրին։

Հոկտեմբերի 31-ին Սաուդյան Արաբիայում Ֆյուրին WWE-ում կմրցի ըմբիշ Բրաուն Սթրոմենի դեմ:

Ամենաթարմ