«Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին գոհ է «Էսպանյոլի» հետ հանդիպման ժամանակ (4:2) Կարիմ Բենզեմայի ցուցադրած խաղից:
Ֆրանսիացին դուբլ էր ձևակերպել:
«Կարիմն անմոռանալի հանդիպում անցկացրեց, անթերի: Նա բարձր մակարդակով է խաղացել մրցաշարի սկզբից և իր կարիերայի մեծ մասում: Դա ինձ չի զարմացնում: Ես մեծ սիրով եմ հետևում նրա յուրաքանչյուր խաղին:
Բայց այս անգամ բոլորը վայելեցին այն: Բոլոր ֆուտբոլիստներն էլ լավ հանդիպում անցկացրին, պայքարեցին հենց ամենասկզբից: Գուցե, Վարանի հեռացումից հետո ինչ-որ բան փոխվեց, բայց մենք կարողացանք պահպանել առավելությունը»,- Սոլարիի խոսքերն է մեջբերում AFP-ն: