fbpx
Սպորտ

Ես ոչ մի վայրկյան չեմ պատրաստվում կասկածել իմ ֆուտբոլիստներին. Գվարդիոլա

ԱՊԼ-ի 5-րդ տուրում լիգայի շրջանակներում կայացավ «Նորվիչ Սիթի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։ Խաղն ավարտվեց  2:3 հաշվով՝ հօգուտ «Նորվիչ Սիթիի»։ Մրցավեճից հետո թիմի պարտության և 5 միավոր զիջելու մասին է խոսել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

«Շնորհավորում եմ «Լիվերպուլ», դու չեմպիոն ես: Մենք կմարզվենք ու նորից դուրս կգանք խաղադաշտ: 5 միավոր ենք կորցրել:

«Տոտենհեմի» հետ (2:2) չափազանց լավ խաղացինք: Հիմա պետք է հստակ իմանանք, թե ինչ պետք է անել հետագայում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում  The Guardian-ը:

Ամեն դեպքում իսպանացի մարզիչը չի թուլացնում իր վստահությունը թիմի նկատմամբ,- «Ես ոչ մի վայրկյան չեմ պատրաստվում կասկածել իմ խաղացողներին»:

Սա Անգլիայի ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» առաջին պարտությունն էր: Անցած տուրերում «քաղաքացիները» 3 հաղթանակ են տարել և մեկ անգամ ոչ ոքի են խաղացել:

«Մանչեսթեր Սիթին»իր ակտիվում ունենալով 10 միավոր, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Նորեկ «Նորվիչ Սիթին» 6 միավորով 12-րդն է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ