Հիմա բողոքարկելու իրավունք ունենք։ Այս մասին ասել է «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ կարծիք հայտնելով, որ ՈՒԵՖԱ-ի որոշումը ակումբը եվրոպական մրցույթներից երկու տարով զրկելու հետ կապված՝ FFP- ի կանոնները խախտելու համար, կվերանայվի:
«Մենք երկար ժամանակ կասկածվում էինք: Ես վստահում եմ ակումբին, նրանք ինձ ասում են տեղի ունեցածի պատճառները, ցույց են տալիս փաստարկներ և ապացույցներ:
Մենք լավատեսորեն ենք տրամադրված հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում մեր մասնակցության հետ կապված: Ես վստահում եմ ակումբին, տեսնենք, թե ինչ կորոշի դատարանը»,-ասել է Գվարդիոլան։ Այս մասին հաղորդում է standard.co.uk-ը։
Իսկ այս մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը «Ռեալ»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի միջև տեղի կունենա այսօր՝ փետրվարի 26-ին՝ Երևանի ժամանակով 00:00-ին: