fbpx
Սպորտ

Էշլի Բարտին կկորցնի WTA-ում վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը

Ավստրալուհի Էշլի Բարտին Տորոնտոյի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է ամերիկուհի Սոֆյա Կենինին՝ 7-6 (7-5), 3-6, 4-6, որի հետևանքով նա չի պահպանի Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը։

Նրա փոխարեն այդ աղյուսակը կգլխավորի Նաոմի Օսական կամ Կառոլինա Պլիշկովան։ Եթե Օսական պարտվի երրորդ շրջանում, Պլիշկովային առաջինը դառնալու համար բավարար կլինի հասնել կիսաեզրափակիչ։ Եթե ճապոնուհին պարտվի քառորդ եզրափակչում, Պլիշկովային անհրաժեշտ կլինի հասնել եզրափակիչ, իսկ եթե Օսական դուրս գա կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ՝ Չեխիան ներկայացնող թենիսիստուհուն անհրաժեշտ կլինի նվաճել տիտղոսը։

Եթե եզրափակչում հանդիպեն այս երկու թենիսիստուհիները, հենց մրցաշարի հաղթողն էլ կդառնա առաջին ռակետ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ